Գլխավոր Լրահոս

Զինծառայողը հանկարծամահ է եղել ադրբեջանական հարձակման նախօրեին․ Գագիկ Մելքոնյանը կեղծ տեղեկություն է հայտնել

Զինծառայողը հանկարծամահ է եղել ադրբեջանական հարձակման նախօրեին․ Գագիկ Մելքոնյանը կեղծ տեղեկություն է հայտնել

Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը փետրվարի 13-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Սյունիքի Ներքին Հանդի դիրքերում զոհված չորս զինծառայողներից մեկն իբր մահացել է ինսուլտից։

«Ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ մենք ունենք 4 զոհ, որից մեկն ինսուլտ է ստացել, և ունենք վիրավորներ, մնացածը ճշտվում է», – ասել է Մելքոնյանը։

Տեղեկությունը տարածել են News.am, Armtimes.com, Hraparak.am, Asekose.am և այլ լրատվական կայքեր։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, ստուգել է այս տեղեկությունը և պարզել, որ այն կեղծ է։

Հանկարծամահ եղած զինծառայողը մահացել է ադրբեջանական ագրեսիայից մեկ օր առաջ

Երկրապահ կամավորների միության փետրվարի 13-ի հաղորդագրությունում նշվում է, որ նախորդ օրը՝ փետրվարի 12-ին, նախնական տվյալներով հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական՝ 1984թ․ ծնված Գոռ Ասատրյանը, իսկ մահվան հանգամանքները դեռ պարզվում են։

Նույն հրապարակմամբ ԵԿՄ-ն հայտնել է, որ փետրվարի 13-ին Ներքին Հանդի դիրքերում կազմակերպության զոհված չորս անդամները զոհվել են Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով։

Փետրվարի 13-ին ադրբեջանական հարձակումից զոհված չորս զինծառայողների մասին ՊՆ-ն տեղեկացրել է պաշտոնական հաղորդագրությամբ, որտեղ Գոռ Ասատրյանի անունը չի նշվում։ 

ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հաստատեց, որ Գոռ Ասատրյանը հանկարծամահ է եղել փետրվարի 12-ին՝ ոչ մարտական պայմաններում, ոչ թե ադրբեջանական հարձակման արդյունքում։

Փաստացի, ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի պնդումը, թե զոհված չորս զինծառայողներից մեկը մահացել է ինսուլտից, կեղծ է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում