Գլխավոր Լրահոս

Ուկրաինան ճանաչում է Ինգուշեթիայի ինքնորոշման իրավունքը

Ուկրաինան ճանաչում է Ինգուշեթիայի ինքնորոշման իրավունքը

Լուիզա Մչեդլիշվիլի, OC Media

Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն Ռադան, ընդունել է բանաձև, որով ճանաչում է ինգուշների՝ անկախ պետություն ստեղծելու իրավունքը և դատապարտում է 1944-ին Ռուսաստանի կողմից ինգուշների զանգվածային արտաքսումը։

Գերագույն Ռադան բանաձևն ընդունել է փետրվարի 23-ին՝ Հյուսիսային Կովկասում չեչենների և ինգուշների՝ իրենց տներից արտաքսման 80-ամյակին։

Խորհրդային Միությունը 1940-ականների սկզբին՝ Իոսիֆ Ստալինի իշխանության ներքո, կազմակերպել էր կարաչայների, բալկարցիների, չեչենների, ինգուշների, կալմիկների, մեսխեթցի թուրքերի և Ղրիմի թաթարների, ի թիվս այլ էթնիկ խմբերի, ամբողջ բնակչության բռնի տեղահանումը Կենտրոնական Ասիա։ 

Չեչեններն ու ինգուշները արտաքսվել էին իրենց ընդհանուր հանրապետությունից՝ Չեչեն-Ինգուշական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից, որը վերացվել և բաժանվել է հարևան կովկասյան հանրապետությունների միջև։

«Բանաձևի նախագծի ընդունման նպատակն է դատապարտել Ռուսաստանի հանցագործությունները ինգուշների դեմ, ներառյալ 1944-ին ինգուշ ժողովրդի զանգվածային տեղահանումը»,- ասված է Գերագույն Ռադայի հայտարարությունում։

Գերագույն Ռադան դատապարտել է նաև խաղաղ ինգուշների վրա ռուսական հատուկ նշանակության ուժերի հարձակումները 1992-ի ինգուշա-օսական հակամարտության ժամանակ՝ Չեչեն-Ինգուշական Ինքնավար Հանրապետության վերացումից հետո Հյուսիսային Օսիային հանձնված տարածքներում:

Ինգուշեթիայի անկախության կոմիտեն՝ սոցիալական շարժում, որ ստեղծվել է 2023-ին և որը կոչ է անում հռչակել Ինգուշեթիայի անկախությունը, բանաձևն անվանել է ինգուշ ժողովրդի «պատմության կարևոր իրադարձություն»:

«Սա միջազգային ասպարեզում առաջին և ամենակարևոր քայլն է՝ մեր անկախության, ինչպես նաև ինգուշ ժողովրդի 1944 և 1992 թվականների ողբերգությունները հետագայում միջազգայնորեն ճանաչելու համար»,- OC Media-ին ասել է կոմիտեի խոսնակը։

Կոմիտեում նշել  են, որ ի տարբերություն ինգուշ ժողովրդի «արդարության վերականգնման»՝ Ուկրաինայի խորհրդարանի կոչի՝ բուն Ինգուշեթիայում մարդիկ չեն կարող անկախության նմանատիպ կոչեր հնչեցնել:

«Այնուամենայնիվ, մենք գիտենք մեր ժողովրդի զգացմունքները, որ կորցրել է հավատը Ռուսաստանում արդարության նկատմամբ»,- ասել է կոմիտեի խոսնակը։

2022-ի հոկտեմբերին Ուկրաինան ճանաչեց Չեչնիայի Իչկերիայի Հանրապետությունը որպես անկախ պետություն, որը «ժամանակավորապես օկուպացված է» Ռուսաստանի կողմից, և դատապարտեց «չեչեն ժողովրդի դեմ ցեղասպանության իրականացումը» Չեչենական առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում