Գլխավոր Լրահոս

«Կարո՞ղ ա մենք ենք պրոբլեմը»

«Կարո՞ղ ա մենք ենք պրոբլեմը»

Բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը, երևի, մարգարեաբար, Փաշինյանի՝ այսօրվա ասուլիսի ժամանակ ցույց տված Հայաստանի կտորն էր նկատի ունեցել, երբ գրել էր․ «Սա իմ երկիրն է, չափերով այնպիսին, որ կարող եմ վերցնել հետս, թե մի հեռու տեղ գնամ»։

Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Ղարաբաղի հարցը լուծվել էր 1996-ին, մանավանդ 2016-ին»՝ առաջին դեպքում նկատի ունենալով 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովի՝ Լեռնային Ղարաբաղին վերաբերող կետը, որում որպես Ղարաբաղի հարցի կարգավորում ընդունվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանի կազմում ԼՂ-ի բարձր ինքնավարությունը։ 1996-ին նախագահ Տեր-Պետրոսյանը վետո դրեց ԵԱՀԿ եզրափակիչ փաստաթղթի՝ ԼՂ-ին վերաբերող կետի վրա, և այն չներառվեց ընդունված տեքստի մեջ։

Փաշինյանը վստահ է, որ պարզ էր, որ միջազգային ատյաններում բոլորը, բացի Հայաստանից, պաշտպանելու են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և դեռ «1996-ին կանխորոշված էր Ղարաբաղի ներկայիս ճակատագիրը»։ 

Երկրորդը՝ ըստ Փաշինյանի՝ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո բանակցություններն են կանխորոշել Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը։

Եվ այսպիսի համոզվածություն ունենալով՝ Հայաստանի նորընտիր վարչապետը 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարում էր․ «Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչու Արցախի մասին ոչինչ ասված չէ։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ»։

Ոչ արհեստական բանականությունը հարց է առաջացնում՝ ինչու այդպես ասաց Փաշինյանը, եթե գիտեր, որ Ղարաբաղի հարցը լուծված է 1996-ին, և մանավանդ՝ 2016-ին։

Պատասխան առաջին՝ Փաշինյանը ստում էր։

Պատասխան երկրորդ՝ չէր գիտակցում ինչ է ասում։

Երկուսն էլ երկրի անվտանգության լուրջ խնդիր են։

Նույն օրինակը հաճախ բերելու հետևանքով օրինակը ուժը չի կորցնում։ Մի՛ վախեցեք անընդհատ հիշեցնել սա։ Անհետաքրքիր չեք թվա, սա լուրջ հակափաստարկ է այսօրվա հերթական ասուլիսին՝ արդեն ավելի ինքնավստահ ու խաղաղված ժպիտով վարչապետական խոսքին։

Իսկ թե ինչու էր Հայաստանը դարձել Բուրատինոյի «Ոսկե բանալի»՝ թողնենք մարդաբան-մշակութաբաններին։

Այսօրվա ասուլիսում հնչեց նաև այսպիսի միտք․ «Կարող ա՞ մենք ենք պրոբլեմը։ Եթե մենք ենք պրոբլեմը անձնապես՝ թողնենք ռադներս քաշենք, էս ժողովուրդն էլ պրծնի, էս երկիրն էլ»։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում