Գլխավոր Լրահոս

Սարի վերջը

Սարի վերջը

Նիկոլ Փաշինյանի կառավարման ձևը մեդիա տիրույթում ստացել է «կկվի քաղաքականություն» անունը՝ «Չարի վերջը» պոեմի կկվի զուգահեռմամբ (կկուն հերթով ձագերին տալիս էր աղվեսին)։

Բոլոր նրանք, ովքեր այս զուգահեռը տարել ու տանում են, վստահ են, որ գլխավոր հերոսը կկուն է։ 

Բայց բալլադի սյուժեի գլխավոր հերոսը կկուն չէ։

Գլխավոր հերոսը նույնիսկ աղվեսը չէ՝ չնայած, որ աղվեսն է կապում սյուժեի հանգույցը։

Սյուժեի զարգացման հիմքը կոնֆլիկտն է։ Կոնֆլիկտի հիմքը՝ հանգույցն ու հանգուցալուծումը։ «Չարի վերջ»-ի հանգույցը կապված է, բայց գլխավոր հերոսը դեռ չկա։ Կկվի մի ձագը հանձնված է (լուծարված է)։ Կկվի մյուս ձագը հանձնված է։ Հանգույցը կապված է։ Բայց գլխավոր հերոսը դեռ չկա։

Եթե որևէ «ձայն բազմաց»-ով փողոցում հարցում անեք ու հարցնեք՝ ով է «Չարի վերջ»-ի գլխավոր հերոսը, կասեն՝ կկուն կամ  լավագույն դեպքում՝ աղվեսը։ Դա երևում է նաև սոցցանցերում արվող արտահայտություններից ու զուգահեռներից։

Բայց գլխավոր հերոսը հայտնվում է հանգուցալուծման պահին։

Գլխավոր հերոսը ագռավն է։ Ագռավն է լուծում հանգույցը։ Ագռավն է պատումի կենտրոնը, ագռավն է՝ «ով է տվել էդ լրբին սար» արտահայտությամբ լուծում բարդ հանգույցը։ 

Գլխավոր հերոսին շփոթելը սյուժեի զարգացման այն մասը, որ մեզնից է կախված, այլ ուղղությամբ է տանում։ 

Ո՞վ է մեր ագռավը։ Չկա մեր ագռավը։ Կգա՞ մեր ագռավը։

Որ գա՝ կիմանա՞նք, որ ինքը ագռավն է, որն ասում է․ «ով է տվել էդ լրբին սար»։

Ճանաչելու համար ագռավի տվյալները․

Ագռավը վարկաբեկված չէր։

Ագռավը սակավաբառ էր։

Ագռավը համարձակ էր։

Ագռավը հետևողական էր։ Ագռավն իր պրոյեկտին տեր կանգնեց։ 

Չթռավ կեսից, մինչդեռ թռչել գիտեր ոչ փոխաբերական իմաստով։

Որպեսզի ագռավը գա, ամենից առաջ, մտապատկերի մեջ պետք է կկվին գլխավոր հերոս չդարձնել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում