Գլխավոր Լրահոս

Քանի՞ արցախցի է հեռացել Հայաստանից սեպտեմբերից մինչ օրս

Քանի՞ արցախցի է հեռացել Հայաստանից սեպտեմբերից մինչ օրս

Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck #ճշտաչափ

Հայաստանը լքած արցախցիների թվաքանակի վերաբերյալ պարբերաբար լրատվամիջոցների և հանրային գործիչների կողմից իրարամերժ տվյալներ են ներկայացվում։

«Ժողովուրդ» օրաթերթն ապրիլի 6-ին գրել է, որ 16 հազար բռնի տեղահանված արցախցի սեպտեմբերից ի վեր լքել է Հայաստանը։

«Մինչ այսօր գեթ մեկ արցախցի պետությունից լիարժեք որևէ օգնություն չի ստացել։ Արցախից բռնի տեղահանվածներից գրեթե 16 հազարը պետության անտարբերության պատճառով լքեցին Հայաստանը»,- գրված է նյութում։

Հոդվածն արտատպել են news.am, operativ.am, 168.am և այլ լրատվամիջոցներ։

Ավելի վաղ` մարտի 29-ին, պանելային քննարկման ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, թե արտագաղթածների թիվը 11 հազար է, իսկ որոշ գնահատականներով՝ 15 հազար:

«Այսօր արտագաղթել է Արցախից բռնի տեղահանված շուրջ 11 հազար մարդ, կան այլ գնահատականներ ևս, և թիվը հասնում է մինչև 15 հազարի. հիմնական պատճառները սոցիալ-կենցաղային պայմաններն են», – պնդել է Ստեփանյանը։

#CivilNetCheck-ը ստուգել է, թե 2023-ից սեպտեմբերից մինչև ապրիլի սկիզբ Արցախից բռնի տեղահանված որքան մարդ է անվերադարձ լքել Հայաստանը ու համեմատել է տվյալները՝ ըստ ամիսների։

Հայաստանից 16 կամ 11 հազար արցախցի չի հեռացել

Գեղամ Ստեփանյանը #CivilNetCheck-ի հետ հեռախոսազրույցում պարզաբանեց, որ իր նշած թիվն ու տեղեկատվությունը պաշտոնական չէ, հավաքագրված է տարբեր ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների հետ շփումներից ու վերաբերում է նաև 2020-ից ի վեր Հայաստանը լքած անձանց։

Վերջին ամիսներին #CivilNetCheck-ը պարբերաբար հարցումներ էր ուղարկում Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)՝ ճշտելու Հայաստանից հեռացած արցախցիների ստույգ թվաքանակը։

Ի պատասխան մեր վերջին գրությանը՝ ԱԱԾ-ից հայտնել են, որ ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է Արցախի հաշվառում ունեցող 15 162 անձ, իսկ վերադարձել՝ 6 062-ը։ Այսինքն՝ ապրիլի 1-դրությամբ Հայաստանից անվերադարձ հեռացել է 9 100 արցախցի։

ԱԱԾ-ից վերջին ամիսներին ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին շրջանում ավելի շատ արցախցի է լքում Հայաստանը, իսկ վերադարձողների թիվը նվազում է։ Եթե մինչև դեկտեմբերը հեռացած 11 741 անձանց մոտ կեսը՝ 5 104-ը վերադարձել էր (անվերադարձ՝ 6 637), ապա ապրիլ ամսվա դրությամբ Հայաստանը լքած 15 162-ից վերադարձել է 6 062-ը  (անվերադարձ՝ 9 100): 

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի պնդումը, թե Արցախից բռնի տեղահանվածներից գրեթե 16 հազարը լքել են Հայաստանը, մենք գնահատում ենք սխալ։ 

Տեղադրություն

Փաստերի ստուգում

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում