Երկու պատերազմների մասնակիցը որոշել է զբաղվել բանջարաբուծությամբ․ Գարիկ Մխիթարյանի պատմությունը
Ապրիլյան քառօրյա ու Արցախյան 44-օրյա պատերազմների մասնակից, հետախույզ Գարիկ Մխիթարյանը պատերազմի օրերի մասին չի խոսում։ Դրանք նրան իր կորուստներ են հիշեցնում։ Պատմում է միայն վիրավորվելու մասին․ 2020-ի սեպտեմբերի 30-ին ականանետի արկից վիրավորվել է՝ ստանալով գանգուղեղային ծանր վնասվածք։
Տասնհինգ օր կոմայի մեջ է եղել, երկու անգամ վիրահատվել, ապա վերականգնողական բուժում սկսել Զինվորի տանը, որը ստանում է առ այսօր։ Հենց այստեղ էլ ստացել է հնարավորություն Զինվորի տան նախաձեռնությամբ ու տարբեր կազմակերպությունների աջակցությամբ սեփական բիզնեսը հիմնելու։
Նախկինում բացառապես զինվորական աշխատանքով զբաղվող Գարիկը որոշել է ջերմոց կառուցել ու զբաղվել մշակաբույսերի աճեցմամբ։
Civilnet




