Գլխավոր Լրահոս

Զգուշացե՛ք․ «Ինեկոբանկի» անունից կեղծ գովազդ է տարածվում

Զգուշացե՛ք․ «Ինեկոբանկի» անունից կեղծ գովազդ է տարածվում

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցիալական ցանցերում «Ինեկոբանկի» անունից տարածվում են կեղծ գովազդային գրառումներ, որոնք բանկի հաճախորդներին հրավիրում են մասնակցել հարցման: Այս հրապարակումներում քաղաքացիներին առաջարկվում է «կարծիք թողնել և ստանալ 15 000-20 000 դրամ»:

Զուգահեռաբար տարածվող այլ գովազդներում նշվում է, թե իբր բանկը բոլոր հաճախորդներին 100 000 դրամ բոնուս է տրամադրում:

Սա ֆիշինգային հարձակում է, որի նպատակն է գողանալ բանկի հաճախորդների ֆինանսական միջոցները: «Ինեկոբանկը» պաշտոնապես հերքել է իր առնչությունն այս կեղծ հարցումների և բոնուսների հետ ու նախազգուշացրել է իր հաճախորդներին:

Գովազդային հրապարակումներում օգտագործվում են բանկի լոգոն և ձևավորումը՝ վստահություն ներշնչելու նպատակով: Սակայն գրառման հղումը տանում է կեղծ կայքեր, որոնք նմանակում են բանկի պաշտոնական էջը:

Կեղծ կայքերում օգտատիրոջն առաջարկվում է լրացնել անձնական տվյալներ՝ անուն, հեռախոսահամար և կարծիք բանկի մասին: Այնուհետև, իբրև թե գումարը ստանալու համար, պահանջվում է մուտքագրել բանկային հավելվածի օգտանունն ու գաղտնաբառը:

Սա դասական ֆիշինգի օրինակ է: Խարդախները փորձում են ձեռք բերել զոհի բանկային օգտահաշվի մուտքային տվյալները: Հաջորդ քայլով նրանք կարող են զանգահարել զոհին՝ ներկայանալով որպես բանկի աշխատակիցներ և խնդրել հայտնել SMS-ով ստացված կոդը:

Այս ֆիշինգային հարձակումներն իրականացվում են սոցիալական ցանցերի բազմաթիվ էջերի միջոցով, որոնք տեղադրում են նմանատիպ գովազդներ: Սա վկայում է, որ խարդախները գործում են կազմակերպված և փորձում են հասնել հնարավորինս մեծ թվով օգտատերերի:

Կարևոր է հիշել, որ բանկի աշխատակիցները երբեք չեն խնդրի հայտնել SMS-ով ստացված կոդը: Եթե դուք արդեն տրամադրել եք ձեր տվյալները կամ կասկածներ ունեք՝ դիմեք ձեր բանկին պաշտոնական հեռախոսահամարով։

Տես նաև՝ «Սոցցանցերում «հեշտ աշխատանքի» գովազդները՝ վտանգավոր խաբեություն»

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում