Գլխավոր Լրահոս

Իրանի արտգործնախարարը Ասադի հետ հանդիպումից հետո մեկնել է Անկարա

Իրանի արտգործնախարարը Ասադի հետ հանդիպումից հետո մեկնել է Անկարա

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Դամասկոսից ժամանել է Անկարա, որտեղ իր թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Սիրիայում ստեղծված իրավիճակը, հայտնում են իրանական և թուրքական լրատվամիջոցները։

Իրանի ԱԳՆ ղեկավարը Անկարա է մեկնել Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպումից հետո։ Իրանցի պաշտոնյան նշել է, որ Սիրիան կամ տարածաշրջանը երկրորդ անգամ չպետք է ահաբեկիչների կենտրոնի վերածվեն։

«Իրանի և Թուրքիայի խորհրդակցությունները մշտապես վերաբերել են տարբեր թեմաների․ մի շարք հարցերում մենք ունենք նույնական  մոտեցումներ, որոշ հարցերում՝ ոչ։ Հույս ունեմ, որ երկխոսության միջոցով կկարողանանք տարածաշրջանային խնդիրների շուրջ փոխըմբռնման հասնել։ Սիրիան և կամ տարածաշրջանը չպետք է ահաբեկիչների կենտրոն դառնան»,- հայտարարել է Արաղչին։

Իրանի արտհործնախարարը նախօրեին Սիրիայի նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է Թեհրանի անվերապահ աջակցությունը Սիրիայի կառավարությանը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում։

Նոյեմբերի 27-ին Հայաթ Թահրիր աշ-Շամ զինված խմբավորումը Հալեպի շրջանում անակնկալ հարձակում է գործել սիրիական բանակի և դաշնակից ուժերի դիրքերի վրա։ Իսլամիստական խմբավորումներն այժմ վերահսկում են Հալեպ քաղաքի մեծ մասը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում