Սիրիայի նոր ղեկավար Ահմեն ալ-Շարաան դեկտեմբերի 31-ին ընդունել է Սիրիայի քրիստոնյա հոգևոր առաջնորդներին, տեղեկացնում է Սիրիայի Հայոց թեմի առաջնորդարանի դիվանը։
«Ժամանակաւոր Նոր Սուրիական Իշխանութեան Հրամանատար՝ Ահմատ Շարհ, Սուրիոյ նախագահական պալատէն ներս ընդունեց Սուրիոյ քրիստոնեայ հոգեւոր առաջնորդներն ու պետերը: Հանդիպումին ներկայ էր նաեւ Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Արմաշ Եպս. Նալպանտեանը»,- նշված է հաղորդագրությունում։
Սիրիայի ընդդիմադիր ուժերը՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» շարժման գլխավորությամբ, դեկտեմբերի սկզբին երկրի խոշոր քաղաքները (Հալեպը, Համան, Հոմսը) գրավելուց հետո դեկտեմբերի 8-ին գրավեցին մայրաքաղաք Դամասկոսը տապալելով Ասադների կեսդարյա իշխանությունը։
Նախագահ Բաշար Ասադն ընտանիքով փախել է Ռուսաստան։ Նա Սիրիայի նախագահն էր 2000-ից: Նա իշխանության եկավ հոր՝ Հաֆեզ Ասադի մահից հետո, որը երկիրը ղեկավարել էր 1971-2000 թվականներին:
2011-ին Սիրիայում սկսված քաղաքացիական պատերազմի հետևանքով հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել, միլիոնավորները դարձել փախստական:
Civilnet











