Գլխավոր Լրահոս

Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտոնակցի հետ

Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտոնակցի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: 

Պապիկյանի Հնդկաստան այցի  ընթացքում տեղի ունեցած հանդիպմանը նախարարները քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: 

Ըստ ՊՆ-ի հաղորդագրության՝ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը։

Այցի ընթացքում Պապիկյանը հանդիպել է նաև Հնդկաստանի ԶՈՒ ԳՇ պետի հետ։

Հայ-հնդկական ռազմական համագործակցությունն ակտիվացել է 2021-ին Հայաստանի հանրապետության սուվերեն տարածքներ ադրբեջանական զինուժի ներխուժումներից հետո:  

Հայաստանը հնդկական սպառազինության խոշոր ներկրողներից է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում