ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ փետրվարի 13-ին, մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
Նախատեսված են ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ։
Մյունխենի անվտանգության խորհրդաժողովը տեղի կունենա փետրվարի 14-16-ը։
Համաժողովին կմասնակցեն պետությունների ղեկավարներ, նախարարներ, միջազգային և ոչ կառավարական կազմակերպությունների առաջատար գործիչներ, բիզնեսի, ԶԼՄ-ների, գիտական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Քննարկվելու են միջազգային անվտանգության արդիական հարցեր, մասնավորապես՝ ուկրաինական և մերձավորարևելյան հակամարտությունները:
Civilnet










