Գլխավոր Լրահոս

Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարները պայմանավորվածություններ են ձեռք բերել

Հայաստանի և Իտալիայի պաշտպանության նախարարները պայմանավորվածություններ են ձեռք բերել

Հայաստանի և Իտալիայի Պաշտպանության նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իտալիա համագործակցությանը վերաբերող հարցեր։   Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։  Նշվում է, որ հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ։

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Իտալիայի Հանրապետության պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոյի հետ հանդիպել է փետրվարի 14-ին Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ պաշտպանության նախարարներն ընդգծել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարը Հայաստանում ընդունել էր Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել էին Հայաստանի և Իտալիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը և հեռանկարները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում