Գլխավոր Լրահոս

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին բավականին հանգիստ է․ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին բավականին հանգիստ է․ ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար

Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին բավականին հանգիստ է։ Այս պահին միջադեպեր չկան: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ Միևնույն ժամանակ Ռիտերը նշել է, որ երկու կողմերն էլ ամրապնդում են իրենց դիրքերը: 

«Այսպիսով, երկու կողմերն էլ շարունակում են պատրաստվել ավելի վատ զարգացման, դա ակնհայտ է: Բայց մենք այս պահին լարվածություն չենք տեսնում, և սա ամսից ի վեր է, ուստի մենք բավականին վստահ ենք, որ տարածաշրջանը լավ ուղու վրա է: Եվ մենք միշտ ասում ենք՝ նախապատրաստված եղիր վատագույնին, բայց պատրաստ եղիր լավագույնին: Այսպիսով, մեզ թվում է, որ երկու կողմերն էլ հետևում են այս խորհրդին»,- ասել է Ռիտերը: 

Առաքելության ղեկավարի խոսքով, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի զգալիորեն նվազմանը նպաստել է ոչ միայն  դիտորդների ներկայությունը սահմանին, այլև՝ քաղաքական միջավայրը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններն են, որոնք օգնում են միջադեպերի նվազմանը։ Վստահ եմ, որ մեր ներկայությամբ մենք աջակցում ենք այս ընդհանուր գործընթացին»,- ասել է Ռիտերը: 

Անդրադառնալով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ Ադրբեջանի դժգոհություններին, Մարկուս Ռիտերը նշել է, որ իրենք բացահայտ պարեկություն են  իրականացնում սահմանի և հսկողության գծի երկայնքով։ Երբ հայտնվում են սահմանի ինչ-որ տեղում, միշտ մնում են այնպիսի դիրքում, որ երկու կողմերն էլ տեսնեն։   Ամեն բան շատ, շատ բաց և թափանցիկ է, և առաքելությունը ոչ մի հետախուզական աշխատանք չի կատարում: Իսկ թե ինչու է դժգոհում Ադրբեջանը, Ռիտերը հորդորում է հենց Բաքվից հարցնել։

«Ամեն ինչ տեսանելի է, թե ինչ ենք անում: Մենք հետևում ենք, թե ինչ է կատարվում սահմանին։ Դա նշանակում է, որ մենք ոչ միայն նայում ենք, թե ինչ է անում ադրբեջանական կողմը, մենք նաև հետևում ենք, թե ինչ է անում հայկական կողմը, քանի որ Բրյուսելը ցանկանում է իմանալ մեզնից՝ ինչպես է իրավիճակը սահմանին:

Նույնիսկ այն պարեկություններին, որոնց մենք գնում ենք ուղեկցորդներով, մեկ շաբաթ առաջ հատուկ ներկայացուցչի գրասենյակի միջոցով ծանուցում ենք Բաքվին»,- ընդգծել է Ռիտերը: 

2022 թվականի հոկտեմբերի 20-ից Հայաստանում իր գործունեությունն է սկսել ԵՄ դիտորդական առաքելությունը։ Այս գործողությունը հետևել է Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով՝ հայկական կողմում դիտորդ-փորձագետներ տեղակայելու վերաբերյալ ԵՄ որոշմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում