Ինչպե՞ս է Գերմանիայի ծայրահեղ աջերի վերելքը վերաձևում Եվրոպայի քաղաքական լանդշաֆտը
Ի՞նչ է սպասվում հետընտրական Գերմանիայում, ինչպե՞ս է ծայրահեղ աջերի աննախադեպ առաջխաղացումը փոխելու եվրոպական քաղաքականությունը։ Բեռլինում ապրող լրագրող Տիգրան Պետրոսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում վերլուծում է Գերմանիայի վերջին ընտրությունների արդյունքները և քաղաքական դաշտի արմատական փոփոխությունները։
Ինչո՞ւ է «Ձախ» (Die Linke) կուսակցությունն անսպասելի հաջողություն գրանցել երիտասարդ ընտրողների շրջանում։ Արդյոք հնարավո՞ր է «սև-կարմիր» կոալիցիա CDU/CSU-ի և SPD-ի միջև, թե՞ նոր դաշինքների անհրաժեշտություն կա։ Պետրոսյանը մանրամասն քննարկում է ընտրությունների ազդեցությունը Գերմանիայի տնտեսական քաղաքականության, ԵՄ-ում նրա դիրքավորման և Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության շուրջ Բեռլինի դիրքորոշման վրա։
Civilnet




