Քաղաքապետարանի պաշտոնյային կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանին կալանավորելու միջնորդությունը չի բավարարվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Արսեն Կարոյանի նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն, գրավ և չբացակայելու արգելք»,- հայտնել է Կոստանյանը:
Հայկ Կոստանյանը երեկ հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա է ձերբակալվել։
Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը ՍիվիլՆեթին հայտնել է, որ քաղաքապետարանի ձերբակալված պաշտոնյան անցնում է նույն քրեական գործով, ինչ՝ նախորդ ամիս ձերբակալված պաշտոնյաները։
Փետրվարին Երևանի քաղաքապետարանի 7 պաշտոնյա էր ձերբակալվել, որոնցից 4-ը կալանավորվել են։ Նրանք մեղադրվում են կաշառք ստանալու, տալու և օժանդակելու մեջ:
Թեմա
Civilnet










