Գլխավոր Լրահոս

Հայաստանը պաշտպանության հարցերով կցորդ կունենա ԵՄ-ում

Հայաստանը պաշտպանության հարցերով կցորդ կունենա ԵՄ-ում

Հայաստանը որոշել է Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ նշանակել։ Այս որոշման նախագիծը ներառվել է կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում և ներկայացվել է Պաշտպանության նախարարության կողմից։

Կառավարության հիմնավորման համաձայն՝ որոշումը կայացվել է հաշվի առնելով վերջին շրջանում պաշտպանական, անվտանգային և ռազմական ոլորտներում Բելգիայի և Եվրոպական միության հետ Հայաստանի համագործակցության էական զարգացումը։ 

«Նախատեսվում է Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում (այսուհետ՝ ՆԱՏՕ) ՀՀ առաքելությանը կից  պաշտպանական հարցերով կցորդին համատեղության կարգով Եվրոպական միությունում, ինչպես նաև Բելգիայի Թագավորությունում ՀՀ պաշտպանության հարցերով  կցորդ նշանակելը և հավատարմագրելը»,- ասված է որոշման մեջ։

Եվրոպական միությունում ՀՀ ներկայացուցչությանը կից գործելով՝ պաշտպանության հարցերով կցորդը հնարավորություն կունենա մասնակցել տարբեր քննարկումների և ներկայացնել Հայաստանի ռազմական ու ռազմաքաղաքական առաջնահերթությունները, ինչպես նաև միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման վերաբերյալ մոտեցումները։

Այս որոշումը ՀՀ պաշտպանության նախարարությանը կընձեռի Եվրոպական միությունում պաշտպանության հարցերով կցորդի միջոցով արդյունավետ աշխատանք իրականացնելու հնարավորություն։ Այն նաև կնպաստի ինստիտուցիոնալ կապերի հետագա ամրապնդմանն ու զարգացմանը և ռազմական ու ռազմաքաղաքական փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում