Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ն 240 հազար ուկրաինացու կզրկի իրավական կարգավիճակից

ԱՄՆ-ն 240 հազար ուկրաինացու կզրկի իրավական կարգավիճակից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն ապրիլին նախատեսում է  մոտ 240 հազար ուկրաինացու զրկել ժամանակավոր իրավական կարգավիճակից, որոնք ԱՄՆ-ում են հաստատվել Ռուսաստանի հետ հակամարտության պատճառով: Այս մասին գրում է Reuters-ը, վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյա աղբյուրներին։ Ըստ աղբյուրի, այս որոշումը կարող է արագացնել ուկրաինացիների արտաքսումը:

Reuters-ը գրում է, որ Թրամփի վարչակազմի այս քայլը, հակապատկերը կլինի այն ջերմ ընդունելության, որին ուկրաինացիներն արժանացել էին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք։

Կայքը գրում է, որ ուկրաինացիներին ժամանակավոր իրավական կարգավիճակից զրկելու որոշումն ընթացքի մեջ էր, նախքան Թրամփի և Զելենսկու միջև անցյալ շաբաթ տեղի ունեցած հրապարակային վեճը: Այն մաս է կազմում Թրամփի վարչակազմի որոշմանը՝ զրկելու իրավական կարգավիճակից ավելի քան 1,8 մլն միգրանտի, որոնց թույլատրվել էր մուտք գործել ԱՄՆ՝ ժամանակավոր մարդասիրական ծրագրերի շրջանակում։

ԱՄՆ Ներքին անվտանգության դեպարտամենտի խոսնակ Տրիշա Մքլաֆլինը հայտնել է, որ դեպարտամենտը ներկայումս որևէ հայտարարություն չունի: Սպիտակ տունը և Ուկրաինայի դեսպանատունը մեկնաբանության հարցումներին չեն պատասխանել:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում