Գլխավոր Լրահոս

Սիրիա. դիտորդները իշխանություններին մեղադրում են 340 խաղաղ բնակչի սպանության մեջ

Սիրիա. դիտորդները իշխանություններին մեղադրում են 340 խաղաղ բնակչի սպանության մեջ

Սիրիայի նոր կառավարությանը հավատարիմ անվտանգության ուժերը մեղսակից են Լաթաքիայում ալավիական փոքրամասնության ավելի քան 300 խաղաղ բնակիչների մահվան մեջ, հաղորդում է Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (Syrian Observatory for Human Rights)։ Նրանք զոհվել են անվտանգության ուժերի և պաշտոնանկ արված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև բախումների ժամանակ։ 

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը տվյալները փոխանցել են AFP-ն և Reuters-ը։ Ըստ այդմ, հինգշաբթի, մարտի 6-ին բախումներն սկսվելուց ի վեր, «Սիրիայի առափնյա շրջաններում և Լաթաքիայի լեռներում անվտանգության ուժերի և դաշնակից խմբավորումների կողմից սպանվել է 340 ալավի խաղաղ բնակիչ»:

Դիտորդներն ասում են, որ ալավի խաղաղ բնակիչները սպանվել են «մահապատիժների» արդյունքում, որոնք ուղեկցվել են «նրանց տների և ունեցվածքի կողոպուտով»: Սպանվածների թվում կան կանայք և երեխաներ։

Բախումները սկսվել են հինգշաբթի՝ մարտի 6-ին։ Ընդհանուր առմամբ, Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի տվյալներով, այդ ժամանակից ի վեր սպանվել է 553 մարդ, այդ թվում՝ նոր կառավարության անվտանգության ուժերի 93 անդամ և Ասադի 120 կողմնակից։

Շաբաթ օրը՝ մարտի 8-ին, տարածաշրջանում, ըստ Դիտորդական կենտրոնի, «համեմատաբար հանգիստ է» եղել, սակայն անվտանգության ուժերը շարունակել են «մաքրման» գործողությունները և ուղարկել լրացուցիչ ուժեր:

Շաբաթ առավոտյան սիրիական պաշտոնական SANA գործակալությունը հայտնել է, որ անվտանգության ուժերը հետ են մղել «տապալված ռեժիմի մնացորդների հարձակումը» ծովափնյա Լաթաքիա քաղաքի ազգային հիվանդանոցի վրա։

Տե՛ս նաև՝ Սիրիայում Ասադի կողմնակիցների և բանակի միջև բախումներ են տեղի ունեցել, կան զոհեր

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում