Գլխավոր Լրահոս

Սիրիայի քրդերը մտնում են Սիրիայի կենտրոնական կառավարության կազմի մեջ

Սիրիայի քրդերը մտնում են Սիրիայի կենտրոնական կառավարության կազմի մեջ

Սիրիայի կենտրանական իշխանություններն ու երկրի քրդերը համաձայնության են հասել։ Այն ստորագրվել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) հրամանատար Մազլում Աբդիի միջև։ Ըստ պայմանավորվածության՝ քրդական ինստիտուտները պետք է մտնեն Սիրիայի կառավարության կազմի մեջ։ 

Խոսքը վերաբերում է Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների քաղաքացիական և ռազմական բոլոր միավորներին, այդ թվում՝ սահմանային անցակետերին, Ղամիշլիի միջազգային օդանավակայանին, ինչպես նաև նավթի և գազի հանքավայրերին։ 

Քրդական փոքրամասնությունը դառնում է Սիրիայի անքակտելի մասը՝ ունենալով քաղաքացիության և դրանից բխող բոլոր սահմանադրական իրավունքները։ Քրդերը նաև մասնակցություն են ունենալու Սիրիայի քաղաքական գործընթացներում։

Մարտի 10-ի համաձայնությունը կարևոր իրողություն է համարվում՝ հաշվի առնելով այն փաստը, որ քրդական ուժերը նախկինում մերժել են կենտրոնական իշխանության վերահսկողությունը։

Դամասկոսի և քրդական փոքրամասնության միջև համաձայնությունը նախատեսում է նաև հրադադարի հաստատում սիրիական բոլոր տարածքներում

և ապահովում է տեղահանված բոլոր սիրիացիների վերադարձը սեփական քաղաքներ ու գյուղեր։ 

2024-ի դեկտեմբերին Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բանակցություններ էին սկսվել Սիրիայի նոր իշխանությունների ու քրդերի միջև։ Դամասկոսի նպատակն էր վերացնել քրդական փաստացի ինքնավարությունը երկրի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններում՝ այն դնելով կենտրոնական կառավարման տակ։ Բանակցային այդ գործընթացը ողջունում էր նաև Անկարան։ 

Թուրքական կողմը քրդերի հարցի լուծման առնչությամբ հույսեր էր կապում նաև փետրվարի վերջերին «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի նամակ-ուղերձի հետ, որում նա կոչ էր անում PKK-ի մարտիկներին զենքը վայր դնել և ինքնալուծարվել։ Թուրքիայում համարում են, որ Սիրիայի քրդական ջոկատները PKK-ի շարունակությունն են։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում