Գլխավոր Լրահոս

ԵՄ դիտորդներն ու ՀՀ ՊՆ-ն հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունները

ԵՄ դիտորդներն ու ՀՀ ՊՆ-ն հերքում են Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունները

ԵՄ դիտորդական առաքելությունը մարտի 16-17-ը հայ-ադրբեջանական սահմանին արտասովոր ակտիվություն չի նկատել։ Այս մասին ասված է առաքելության X-ի միկրոբլոգում։

«ԵՄ դիտորդական առաքելությունը մարտի 16-17-ին պարեկներ է ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանի տարբեր վայրեր։ Իրավիճակը մնում է հանգիստ և հանդարտ, արտասովոր ակտիվություն չի նկատվում»,- ասված է գրառման մեջ։

Այս հայտարարությամբ ԵՄ դիտորդական առաքելությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունները, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Մարտի 16-ին ՀՀ ՊՆ-ն ևս հերքել էր Ադրբեջանի ՊՆ-ի՝ օրվա տարբեր ժամերի տարածած երեք հաղորդագրությունները, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ՊՆ-ն հիշեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջարկը՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելու մասին, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Մարտի 13-ին Ադրբեջանը և Հայաստանը հայտարարեցին, որ համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի 17 կետերից վերջին երկուսը։ Աշխարհի առաջնորդները ողջունել են խաղաղության փաստաթղթի դրույթներին Երևանի և Բաքվի համաձայնությունը։

Հայաստանում, սակայն, մտահոգություններ են հնչում, որ անգամ համաձայնագրի ստորագրումից հետո Ադրբեջանը շարունակելու է խոչընդոտել խաղաղության հաստատումը, քանի որ դա կապում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության և այլ հարցերի հետ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում