Գլխավոր Լրահոս

Սիրիական Լաթաքիայում անվտանգային իրավիճակը բարելավվել է. «Գանձասար»

Սիրիական Լաթաքիայում անվտանգային իրավիճակը բարելավվել է. «Գանձասար»

Սիրիայի Լաթաքիա քաղաքում անվտանգային իրավիճակը բարելավվել է։ Այս մասին տեղեկացնում է Սիրիայում հրապարակվող «Գանձասար» պարբերականը։ 

«Մարտի 17-ին Ազգային Սրբոց Նահատակաց վարժարանում վերսկսվել է կրթական գործընթացը։  Տեղական մյուս վարժարաններն աշխատանքները վերսկսել են մարտի 16-ից։

Վերականգնվել են համացանցի ծառայությունն ու ջրի մատակարարումը։ Քաղաքաի բոլոր աշխատավայրերը վերսկսել են գործունեությունը»,- նշում է թերթը։

Մարտի 6-ին Սիրիայի արևմուտքում՝ Լաթաքիայի և Տարտուսի նահանգներում, սկսվել էին զինված բախումներ ալավիների և Սիրիայի անվտանգության ուժերի միջև։ Ըստ հաղորդագրությունների՝ բախումները բռնկվել էին այն բանից հետո, երբ ալավիական խմբերը դուրս էին եկել փողոց՝ բողոքելով Հայաթ Թահրիր աշ-Շամ խմբավորման դեմ (HTS) դեմ, որն իշխանության է եկել Սիրիայում Ասադների իշխանության տապալումից հետո։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում