Գլխավոր Լրահոս

Հալեպում Թուրքիայի հյուպատոսն այցելել է Հայաստանի հյուպատոսություն

Հալեպում Թուրքիայի հյուպատոսն այցելել է Հայաստանի հյուպատոսություն

Մարտի 26-ին Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն է այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուամմեր Հաքան Ջենգիզը, հայտնում է Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։

Ըստ հաղորդագրության՝ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արա Ավետիսյանը շնորհավորել է Մուամմեր Ջենքիզին՝ երկարաժամկետ դադարից հետո Թուրքիայի հյուպատոսության վերաբացման և այդ պաշտոնում իր նշանակման և Ռամադան ամսվա կապակցությամբ:  «Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել Մուամմեր Ջենքիզին ՀՀ-ից Սիրիա մարդասիրական օգնության տեղափոխման հարցում թուրքական կողմի աջակցության և այդ երկրով ավտոշարասյան անարգել անցման կապակցությամբ»

Ջենքիզն իր հերթին նշել է, որ ելնելով դիվանագիտական էթիկայի կանոններից՝ իր պարտքն է համարել այցելել Հալեպում գործող միակ դիվանագիտական ներկայացուցչություն և ծանոթանալու իր հայ գործընկերոջ հետ:

Ջենքիզն Ավետիսյանին հրավիրել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսության բացմանը։

Հայաստանի կառավարությունը մարտի 20-ին Թուրքիայի տարածքով չորս բեռնատար հումանիտար օգնություն ուղարկել Սիրիա։ Բեռներն անցել են հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետով, որը ժամանակավորապես բացվել է բեռների տեղափոխման և հետադարձի համար։ «Մարգարա» անցակետը բաց կլինի մարտի 21-ից 31-ը։

Հայաստան-Թուրքիա սահմանը ժամանակավորապես բացվեց 2023-ի փետրվարին՝ առաջին անգամ 30 տարվա ընթացքում, որպեսզի Հայաստանի կողմից ուղարկված հումանիտար օգնությունը հասնի Թուրքիա՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո։ Հայկական բեռնատարները անցան Մարգարա անցակետով, ինչը դարձավ երկու երկրների միջև հազվադեպ համագործակցության դրվագ՝ դիվանագիտական հարաբերություններ բացակայության պայմաններում։

Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակ է պահում 1993-ից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում