Ինչպիսի՞ անվտանգային խնդիրներ կան և կլինեն Հարավային Կովկասում գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում։ Այս հարցը մեկ հարթակում էր հավաքել առաջատար փորձագետների, գիտնականների Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից և այլ երկրներից։
Միջազգային գիտաժողովը կազմակերպել էր Կովկասի ինստիտուտը՝ «Ներգրավելով հայաստանյան հասարակությունը և կառավարությունը անվտանգ տարածաշրջանի համար օրակարգի ձևավորման մեջ» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Միացյալ Թագավորության միջազգային զարգացման աջակցության շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից:
Մարտի 21-ին կազմակերպված գիտաժողովը կրում էր «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» խորագիրը։
Civilnet




