Ապրիլյան 4-օրյա պատերազմի 9-րդ տարելիցն է։ 2016-ի ապրիլի 2-ին Արցախի 4-օրյա պատերազմում հայերն ու ադրբեջանցիները տվեցին հարյուրավոր զոհեր ու վիրավորներ: Հայկական կողմը չի թաքցնում զոհերի իրական թվերը՝ ավելի քան 100 հոգի: Ադրբեջանական կողմն ակնհայտորեն նվազեցնում է իր կորուստները. եթե պաշտոնապես խոսվում է մոտ չորս տասնյակ զոհերի մասին, ապա ընդդիմադիր Մեյդան TV-ն անուն առ անուն, համապատասխան նկարներով, տվել է ավելի քան 100 սպանվածի մասին տեղեկատվություն:
4-օրյա պատերազմի ընթացքում Արցախը կորցրեց 800 հեկտար տարածք և 21 հենակետ Թալիշի բարձունքներում ու Արաքսի մերձափյա հատվածում։
Civilnet










