Գլխավոր Լրահոս

Այս պահին կուտակումներ չկան․ պաշտպանության փոխնախարար

Այս պահին կուտակումներ չկան․ պաշտպանության փոխնախարար

Այս պահին սահմանին կուտակումներ չկան, առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Այն կրակոցները, որոնց մասին խոսվում է, դրանք ոչ նշանառու կրակոցներ են, անհասցե։ Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ Աժ-ում լրագրողների հետ զրույցում։

«Մեր լրատվական ծառայության կողմից տրամադրված տեղեկության միջև որևէ հակասություն չկա։ Այս պահին կուտակումներ չկան: Երբ պաշտոնական տեղեկատվությունը ձեզ համար արժանահավատ չէ, իսկ դուք հավատալու եք տեսանյութերին, ապա կարծում եմ՝ ինձանից չպետք է հարցնեք»,- ասել է փոխնախարարը։

Սարգսյանն ասել է, որ լրատվությունը նախարարության կողմից տրվում է բաց և օբյեկտիվ, երբ կա խնդիր, դրա մասին նախարարությունը հայտնում է։

«Զինված ուժերն իրենց լիազորությունների և պարտականությունների շրջանակներում, բնականաբար, կատարում են իրենց աշխատանքը և առաջնահերթ խնդիրն անվտանգության ապահովումն է այս պահին, ես նորից ցանկանում եմ կրկնել, որ առաջնագծում հարաբերականորեն կայուն իրավիճակ է և որևէ խնդիր ծագելու պարագայում մենք անմիջապես տեղեկատվություն կտրամադրենք»,- նշել է Սարգսյանը։

Փոխնախարարի այս հայտարարությունից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: Տուժածներ չկան։

Մեկ ամսից ավելի, Ադրբեջանի ՊՆ-ն գրեթե ամենօրյա ռեժիմով հաղորդագրություններ է տարածում, թե իբր ՀՀ ԶՈՒ-ն կրակում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն բոլոր այդ հաղորդագրությունները հերքում է։

Ադրբեջանական զինված ուժերը մարտի 31-ին ևս թիրախավորել էին Խնածախը, ինչի հետևանքով բնակելի տուն էր վնասվել, ոչ ոք չէր տուժել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում