Գլխավոր Լրահոս

Քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել ադրբեջանական կրակոցներից. ԵՄ առաքելություն

Քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել ադրբեջանական կրակոցներից. ԵՄ առաքելություն

Եվրոպական միության դիտորդական առաքելությունը (EUMA) կրակոցի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասներ է արձանագրել Խոզնավարում: Այս մասին ասված է առաքելության X-ի էջում:

«Զատիկի տոների ընթացքում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը (EUMA) իրականացրել է 27 շուրջօրյա պարեկություն իր գործունեության տարածքում, ներառյալ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերը։

Դիտորդական առաքելության ներկայացուցիչները Խոզնավարում արձանագրել են երկու կրակոցի հետևանքով քաղաքացիական ենթակառուցվածքներին պատճառված վնասներ։ Ըստ նախնական տվյալների, կրակահերթն իրականացվել է տարածքում գտնվող ադրբեջանական դիրքերից»,- ասված է առաքելության հաղորդագրության մեջ։

Ապրիլի 21-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը:

Ապրիլի 13-ին էլ Ադրբեջանի կրակոցից վնասվել էր Սյունիքի Խնածախ գյուղի մշակույթի տունը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում