Գլխավոր Լրահոս

Իսլամական պետությունը կարող է վերակենդանանալ

Իսլամական պետությունը կարող է վերակենդանանալ

Անկիտ Կումար

Սիրիայում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո տարածաշրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հնարավոր վերակենդանացումը մտահոգյիր միջազգային կայունության համար: Չնայած «Իսլամական պետությունը» տարածքային առումով պարտվել է տարիներ առաջ, հետախուզական գնահատականները և լրատվամիջոցների հրապարակումները վկայում են խմբավորման գործունեության նկատելի աճի մասին, հատկապես հյուսիսարևելյան Սիրիայում:

2024-ի դեկտեմբերին Սիրիայում Բաշար Ասադի կառավարության տապալումից հետո, որին փոխարինեցին սուննի իսլամիստները, անկայուն միջավայր է ստեղծել: Նոր վարչակազմը, որը ղեկավարում է Հայաթ Թահրիր ալ-Շամը (ՀԹՇ), պատմական կապեր ունի ծայրահեղական ցանցերի հետ, այդ թվում՝ Ալ-Կաիդայի: Իշխանության վակուումը և փոփոխվող դաշինքները հնարավորություն են տվել «Իսլամական պետության» նման զինյալ խմբավորումներին վերախմբավորվել և վերսկսել գործողությունները:

Չհաստատված մի շարք չհաղորդագրություններ հուշում են, որ տարածաշրջանային դերակատարներ, մասնավորապես՝ Թուրքիան, որոշ զինված խմբավորումների անուղղակի աջակցություն ցուցաբերելու միջոցով փորձում են իրենց ռազմավարական շահերն առաջ տանել: Թուրքիան ձգտում է հակազդել քրդերի գլխավորած Սիրիական դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) ազդեցությանը հյուսիսարևելյան Սիրիայում՝ առանց ուղղակի ռազմական ներգրավման: Այս ռազմավարությունը, քննադատների պնդմամբ, կարող է ներառել պրոքսի դերակատարների օգտագործումը՝ նավթով հարուստ տարածքներում ՍԴՈւ-ի վերահսկողությունը վիճարկելու համար:

2025-ի մարտին «Իսլամական պետությունը», ըստ հրապարակումների, իրականացրել է 18 հարձակում ՍԴՈւ-ի դիրքերի վրա տարածաշրջանում, ինչը վկայում է նրա օպերացիոն կարողությունների վերածննդի մասին: Պնդումներ կան, որ թուրքական հետախուզությունը դյուրացրել է Սիրիայի և Իրաքի տարածքում «Իսլամական պետության» բջիջների միջև համակարգումը: Հաղորդվել է նաև, որ 2024-ի դեկտեմբերին Անկարայում հանդիպում է եղել «Իսլամական պետության» բարձրաստիճան գործիչների մասնակցությամբ, թեև այս լուրն անկախ աղբյուրներով չի հաստատվել:

Հաղորդվում է նաև, որ հյուսիսարևմտյան Սիրիայում ուսումնական ճամբարներ են ստեղծվում, այդ թվում՝ այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Իդլիբը, Ջարաբլուսը և Ազազը: Ջարաբլուսի մոտ գտնվող մեկ ճամբարում, ըստ հաղորդագրությունների, բնակվում են օտարերկրյա քաղաքացիներ, որոնք փախել են Ալ-Հոլ կալանավայրից: Չնայած այս պնդումները լուրջ մտահոգություններ են առաջացնում, դրանց մասին անկախ ապացույցները և հաստատումները սահմանափակ են:

Թուրքիայի ավելի լայն ազդեցությունը տարածաշրջանային քաղաքականության վրա ուշադրության է արժանացել Իրաքի խորհրդարանի կողմից 2025-ի հունվարին ընդունած համաներումից հետո: Համաներման օրենքը քննադատության է արժանացել, քանի որ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող անձինք, այդ թվում՝ «Իսլամական պետության»՝ 2014-ի Սինջարի ջարդերում ներգրավված նախկին անդամներ, հնարավոր է, ազատ արձակվեն: Թուրքիայի կառավարությունը հրապարակայնորեն չի արձագանքել համաներման գործընթացում իր հնարավոր դերի վերաբերյալ մեղադրանքներին:

Փորձագետները զգուշացնում են, որ Սիրիայի կենտրոնական անապատներում անվտանգության վատթարացող իրավիճակը, որն ուղեկցվում է զինված խմբավորումների կողմից նավթահորերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու հետ, կարող է զինյալ այդ խմբավորումների գործունեությունը ֆինանսավորելու և երկարաձգելու աղբյուր դառնալ: Քանի որ խոշոր ուժերը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Իրանը, Իսրայելը և Թուրքիան, պահպանում են իրենց ներկայությունը տարածաշրջանում, սխալ հաշվարկների կամ հակամարտության սրման ռիսկը բարձր է:

Վերլուծաբանները նշում են, որ ահաբեկչության պատմություն ունեցող ոչ պետական զինված խմբավորումներին ցանկացած աջակցություն վտանգ է ներկայացնում տարածաշրջանային և միջազգային կայունության համար: Պետական դերակատարների կողմից նման խմբերին անուղղակի օգնություն տրամադրելու մեղադրանքները, եթե հիմնավորվեն, կարող են խարխլել ահաբեկչության դեմ պայքարի ընթացող գլոբալ ջանքերը և նվազեցնել բազմակողմ դաշինքների վստահելիությունը:

Մարդասիրական ազդեցությունը նույնպես առանցքային մտահոգություն է: Հյուսիսարևելյան Սիրիայի քրդական համայնքները շարունակում են խոցելի մնալ նոր հակամարտությունների և մարդու իրավունքների հնարավոր խախտումների նկատմամբ: Իրավապաշտպանները զգուշացնում են, որ «Իսլամական պետության» նախկին մարտիկների ազատ արձակումը, այդ թվում՝ նրանց, ովքեր կապված են վայրագությունների հետ, կարող է բռնության նոր շրջափուլ խթանել:

Իրավիճակի զարգացմանը զուգընթաց, միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության և ՆԱՏՕ-ի նկատմամբ պահանջները մեծանում են՝ գնահատելու տեղում տիրող դինամիկան և բոլոր դերակատարներին ուղղորդելու պատասխանատվության: Թափանցիկությունը, դիվանագիտությունը և բազմակողմ համագործակցությունը ապակայունացումը կանխելու էական գործիքներ են:

* Հոդվածը սկզբնապես հրապարակվել է khaama.com կայքում 

Անկիտ Կումարը ժամանակակից պատերազմների, աշխարհաքաղաքականության և միջուկային քաղաքականության մասնագետ է: Նա խորհրդատվություն է տրամադրել Հնդկաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարություններին:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում