Գլխավոր Լրահոս

Եթե՝ հաղորդագրություն չկա՝ կրակոց չկա․ ՊՆ պարզաբանումը

Եթե՝ հաղորդագրություն չկա՝ կրակոց չկա․ ՊՆ պարզաբանումը

Եթե՝ սահմանային կրակոցների ինտենսիվությունը պահպանված լիներ՝ կլիներ պաշտոնական հաղորդագրություն, եթե չկա հաղորդագրություն՝ չկան ինտենսիվ կրակոցներ։ Այս մասին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Լրագրողի դիտարկմանը, որ դեպքեր են եղել, երբ սահմանին կրակոցներ են եղել, սակայն պաշտպանության նախարարությունը չի հայտնել այդ մասին, Արման Սարգսյանն ասել է, թե այդ ժամանակ օպերատիվության խնդիր է եղել։

«Եղել են դեպքեր, երբ փոքր օպերատիվության խնդիր է եղել, որը վերջին ժամանակաշրջանում  նման խնդիր այլևս չունենք»,- ասել է փոխնախարարը։

Մարտի սկզբից Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով հայկական կողմին մեղադրում էր հրադադարի խախտման համար։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում էր բոլոր այդ հաղորդագրությունները։

Մարտի 31-ին և ապրիլի 13-ին ՊՆ-ն հաղորդել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մի դեպքում՝ բնակելի տուն, մյուս դեպքում՝ գյուղի մշակույթի տունն էր վնասվել:

Ըստ ՊՆ հաղորդագրության, ապրիլի 20-ին և 23-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել էր Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ։ Երկու դեպքում էլ մեկական բնակելի տուն էր վնասվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում