Գլխավոր Լրահոս

Սահմանային իրադրությունը հարաբերական կայուն է․ ԳՇ պետ

Սահմանային իրադրությունը հարաբերական կայուն է․ ԳՇ պետ

Սահմանային իրադրությունը գնահատում եմ հարաբերական կայուն: Այս մասին ասել է ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն: Այն կրակոցները, որոնք թիրախավորում են, դրա մասով ՊՆ-ն տեղեկատվություն տալիս է»,- ասել Ասրյանը:

Լրագրողի հարցին, թե ինչ նպատակ ունի Ադրբեջանը, երբ կրակում է հայկական գյուղերի ուղղությամբ, Ասրյանը նշել է, որ կրակող կողմն ավելի լավ կիմանա իր նպատակները, իսկ հայկական կողմի գնահատականն է, որ Ադրբեջանն այդպիսով փորձում է հայ զինծառայողների և սահմանային բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրել։

«Փաստն այն է, որ մենք դրան ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր բնականոն ծառայությունը։ Մենք շարունակում ենք հետախուզության վարումը բոլոր ուժային միջոցներով։ Սահմանային խորություններում հակառակորդի կողմից սադրիչ գործողոթւյուններ չկան»,- ասել է ԳՇ պետը:

Հարցին, արդյոք ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը համամիտ է վարչապետի այն հայտարարության հետ, որ պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն, Ասրյանն արձագանքել է․

«ՀՀ վարչապետը զինված ուժերի համար ի պաշտոնե գերագույն գլխավոր հրամանատար է համարվում, և այն, ինչ վարչապետը հայտարարում է, ուրեմն բավարար հիմքեր ունի դա հայտարարելու համար»,- ասել է ԳՇ պետը:

Մարտից ադրբեջանական զինուժը պարբերաբար կրակում է հայկական դիրքերի և սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։

Թիրախային կրակոցների մասին հաղորդելիս, Հայաստանի ՊՆ-ն ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել գնդակոծման փաստերը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովի բակում լրագրողների հարցին պատասխանելիս ասել էր, որ ադրբեջանական կողմը չի ընդունում, որ իրենք են կրակում հայկական գյուղերի ուղղությամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում