Գլխավոր Լրահոս

Գերմանիան Ադրբեջանի հետ գազի մատակարարման 10 տարվա պայմանագիր է կնքել

Գերմանիան Ադրբեջանի հետ գազի մատակարարման 10 տարվա պայմանագիր է կնքել

Այթան Ֆարհադովա, OC Media

Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը՝ SOCAR-ը, ըստ տեղեկությունների, 10 տարվա պայմանագիր է կնքել Գերմանիային գազ մատակարարելու համար։

Ըստ ադրբեջանական պետական Azertac-ի ​​լրատվամիջոցի՝ SOCAR-ը պայմանագիրը կնքել է Գերմանիայի պետական ​​էներգետիկ ընկերության՝ Securing Energy for Europe-ի (SEFE) հետ։

Պայմանագրի համաձայն՝ SOCAR-ը բնական գազ կմատակարարի SEFE-ին Եվրոպայում, որի տարեկան ծավալները աստիճանաբար կաճեն մինչև մոտավորապես 1,5 մլրդ խմ։

Azertac-ը գրել է, որ այս համագործակցությունը կաջակցի արտադրության և ենթակառուցվածքների, այդ թվում՝ գազային կոմպրեսորների ներդրումներին, ինչը հնարավորություն կտա Եվրոպա մատակարարել ավելի շատ խողովակաշարային գազ և «կնպաստի աշխարհամասի էներգետիկ անվտանգությանը»։

SEFE-ի կողմից հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ընկերությունը նշել է, որ պայմանագրով մատակարարումները կսկսվեն 2025-ին։

Գլխավոր տնօրեն Էգբերտ Լաեգը նշել է, որ պայմանագիրը «Գերմանիայի և Ադրբեջանի միջև ամուր հարաբերությունների վկայությունն է»։

«Այս գործընկերությամբ մենք ստեղծում ենք գազի զգալի ծավալների Եվրոպա հասնելու նոր ուղի, դրանով իսկ դիվերսիֆիկացնելով մեր պորտֆելը և բարձրացնելով մեր հաճախորդների մատակարարման անվտանգությունը», - ասվում է հայտարարության մեջ։

Ըստ ընկերության կայքի՝ SEFE-ն Գերմանիայի դաշնային կառավարությանը պատկանող միջազգային էներգետիկ ընկերություն է, որը էներգիա է մատակարարում 50,000 հաճախորդի։

SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆը նույնպես գովաբանել է համաձայնագիրը՝ ասելով, որ այն «կնպաստի Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման և կայուն աճի նպատակներին»։

OC Media-ի հետ զրույցում ադրբեջանցի էներգետիկ վերլուծաբան Իլհամ Շաբանն ասել է, որ համաձայնագիրը դրական է Ադրբեջանի համար, քանի որ «Շահ Դենիզ-2 նախագծի վերաբերյալ համաձայնագրերից հետո Ադրբեջանն իրականում երկարաժամկետ գազային համաձայնագրեր չունի եվրոպական երկրների և ընկերությունների հետ»։

«Գերմանիայի դաշնային կառավարության կողմից լիովին վերահսկվող SEFE-ի հետ առևտրային համաձայնագրի ստորագրումը առաջատար եվրոպական երկրի կողմից Ադրբեջանին որպես էներգետիկ ռեսուրսների կայուն մատակարար գնահատելու, ինչպես նաև SOCAR-ի նկատմամբ վստահության արտահայտություն է»,- ասել է Շաբանը։

Շաբանը նշել է, որ SEFE-ն էներգետիկ ակտիվներ ունի եվրոպական շատ երկրներում և կարող է գազ գնել, այն տեղում վերածել էլեկտրաէներգիայի և էներգիա մատակարարել իր սպառողներին։

2024-ի սեպտեմբերին Bloomberg-ը մեջբերել էր SEFE-ի գործադիր տնօրեն Լաեգեի խոսքերը, որն ասել էր, որ իր ընկերությունը ձգտում է ընդլայնել իր մատակարարման բազան մինչև 2028-ի վերջ։

Bloomberg-ը նաև գրել էր,  որ SEFE-ն ստեղծվել է 2022-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո, երբ Բեռլինը ազգայնացրել էր ռուսական պետական ​​«Գազպրոմ» ԲԲԸ-ի գերմանական ակտիվները։  

Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո Ադրբեջանը դիրքավորվել է որպես էներգիայի հնարավոր այլընտրանքային աղբյուր, քանի որ ԵՄ-ն սկսել է խուսափել ռուսական էներգիայից։ Այնուամենայնիվ, մտահոգություններ են հնչում, որ Ռուսաստանը «լվանում» է իր սեփական գազը Ադրբեջանի միջոցով։

ԵՄ-ն նաև ճնշման տակ է հայտնվել Ադրբեջանի հետ իր սերտ հարաբերությունների համար՝ չնայած այդ երկրում մարդու իրավունքների խախտման վիճակին և երկրի ներսում մնացած մի քանի քննադատների նկատմամբ շարունակական ճնշումներին։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում