Գլխավոր Լրահոս

Կեղծ ու խուճապային լուրեր ադրբեջանական կործանիչների՝ ԼՂ առաջնագծում թռիչքների մասին. լուսանկարը հին է

Կեղծ ու խուճապային լուրեր ադրբեջանական կործանիչների՝ ԼՂ առաջնագծում թռիչքների մասին. լուսանկարը հին է

Անի Գրիգորյան, #CivilNetCheck 

Սոցցանցերում և լրատվամիջոցներում հունիսի 13-ին տարածվում է տեղեկություն, թե ադրբեջանական մարտական ​​ինքնաթիռները թռիչքներ են սկսել Լեռնային Ղարաբաղի առաջնագծում։

«Minval.az-ի փոխանցմամբ՝ այսօր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մարտական ​​ինքնաթիռները թռչում են Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ»,- գրել են հայաստանյան լրատվամիջոցները։ Նշվում է նաև, թե Ադրբեջանի ՊՆ-ն հաստատել է տեղեկատվությունը։

Մինչդեռ տեղեկության աղբյուր ներկայացվող Minval.az-ն այս տեղեկությունները կեղծ է որակել։ 

Հունիսի 13-ի առավոտյան Իսրայելի՝ Իրանի վրա հարձակումից հետո տարածաշրջանում լարվածությունը նաև ապատեղեկատվության նոր հոսքի հիմք է դարձել։  

Ինչ «ապացույցներ» են ներկայացրել լրատվամիջոցները

Լրատվամիջոցներն ու սոցցանցային էջերը տեղեկությանը կցել են նաև լուսանկար, որում իբրև Ադրբեջանի կործանիչներն են։ 

Այս լուսանկարը, սակայն, 2017-ին է արված։ Դրանում ռուսական արտադրության ՄԻԳ-29 կործանիչներ են: Լուսանկարը պատկանում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությանը և արվել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 105-ամյակի տոնակատարության ժամանակ։

Լրատվամիջոցները թեև գրել են, թե Ադրբեջանի ՊՆ-ն այս տեղեկությունը հաստատել է, սակայն իրականում որևէ հաստատում չի եղել։ 

Ավելին, Minval.az-ը հայկական ու ռուսական լրատվամիջոցներին է մեղադրում այս թեմայով ապատեղեկատվություն տարածելու մեջ։ 

Լրատվամիջոցներում նաև տեղեկություն էր տարածվել, թե Ադրբեջանը օդ է բարձրացրել իր կործանիչները՝ իրանական հրթիռների և կամիկաձե անօդաչուների հնարավոր հարձակումը հետ մղելու համար։

Ադրբեջանի մեդիայի զարգացման գործակալությունը ևս հայտարարություն է արել՝ նշելով, որ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ 

Փաստերի ստուգում

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում