Գլխավոր Լրահոս

Վիրավորանքը փաստարկների բացակայության մասին է

Վիրավորանքը փաստարկների բացակայության մասին է

Կարեն Հարությունյան

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, արձագանքելով ՍիվիլՆեթի լրագրող Գևորգ Թոսունյանի հոդվածին, վիրավորական արտահայտություններ է թույլ տվել լրագրողի և ՍիվիլՆեթի մայր կազմակերպության՝ Սիվիլիթաս հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի հասցեին։

Գևորգն ի մի էր բերել Արսեն Թորոսյանի՝ առողջապահության նախարար եղած ժամանակ նրա ղեկավարած կառույցում չարաշահումները, այդ թվում՝ Քովիդի համավարակի ընթացքում, Թորոսյանի և նրա մերձավորների առնչությունները տարբեր բիզնեսների, նրա քրեական գործի դրվագներ և այլն։

Ահա հոդվածը՝ Կրկնակի չափանիշներ. Արսեն Թորոսյանի հակակոռուպցիոն հռետորաբանությունն ու ստվերոտ սեփական պատմությունները

Պարոն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում, փոխանակ անդրադառնալու հոդվածի բովանդակությանը և ներկայացված փաստերին, դիմել է վիրավորանքի։

«Օկուպացված զուգարանների մեգաաստղ Վարդան Օսկանյանի Սիվիլնեթն այսօր կրկին խրտնել է՝ ի դեմս իր որոշ գրչակների, որոնք ծվարած լինելով որոշ օլիգարխների փեշի տակ ինձ են ձոնել իրենց հերթական մեգահետաքննական հոդվածը»,- գրել է նա։

Ես ընդամենը հիշեցնեմ, որ լրատվամիջոցի ստեղծման օրվանից Վարդան Օսկանյանն ի պատիվ իրեն որևէ միջամտություն չի ունեցել դրա խմբագրական քաղաքականությանը և ղեկավարմանը և հիմա էլ չունի, որովհետև ի տարբերություն որոշ լրատվամիջոցների հիմնադիրների՝ նա իսկապես արժևորել է ազատ, անկախ և որակյալ մեդիան։ Պարոն Թորոսյանի կուսակցությունում այս մոտեցումը երևի դժվար ընկալելի է։ 

Ինչ վերաբերում է Գևորգի, ՍիվիլՆեթի և այլ լրատվամիջոցների գործընկերների աշխատանքին, ապա վաղուց արդեն նորություն չէ, երբ մեր իշխանավորներն իրենց ոչ հաճելի հրապարակումների համար թիրախավորում են դրանց հեղինակներին ու լրատվամիջոցները։ Ավելին, ներկայում նրանք ընտրել են դատերով լրատվամիջոցներին ճնշելու գործիքակազմը՝ հայցերի հիմքում դնելով խոշոր ու անտրամաբանական գումարային պահանջներ։ Հենց հիմա ՍիվիլՆեթը անցնում է նման մի դատական գործով՝ կապված Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ։

Արսեն Թորոսյանը և քաղաքական մյուս գործիչները, եթե իսկապես ասելիք ունեն, լավ կլինի խոսեն բովանդակության և փաստերի մասին։ Վիրավորանքը, որն այդքան մոդայիկ է դարձել մեր օրերում, փաստարկների բացակայության մասին է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում