Գլխավոր Լրահոս

Իսրայելն ընդունել է հրադադարի առաջարկը

Իսրայելն ընդունել է հրադադարի առաջարկը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած հրադադարին Իրանի հետ:

«Թել Ավիվը հասել է իր նպատակներին. Իրանի կողմից միջուկային և հրթիռային սպառնալիքը վերացվել է»,- ասել է Իսրայելի վարչապետը։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ հրադադարը ուժի մեջ է և հորդորել էր երկու կողմերին չխախտել այն։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին հայտարարել էր, որ հրադադարի վերաբերյալ համաձայնություն դեռ չկա, սակայն Թեհրանը կդադարեցնի հարձակումները, եթե Իսրայելը մինչև տեղական ժամանակով առավոտյան 4-ը դադարեցնի իր «ապօրինի ագրեսիան»։

Երկուշաբթի երեկոյան Իրանը հարվածել է Քաթարում գտնվող ամերիկյան ռազմաբազային՝ ի պատասխան ԱՄՆ-ի՝ Իրանի միջուկային օբյեկտների դեմ նախորդ օրն իրականացրած հարվածներին։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի հրթիռային հարվածը Քաթարի Ալ-Ուդեյդ ռազմական բազայի ուղղությամբ «պատասխան էր ԱՄՆ-ի բացահայտ ոտնձգությանն Իրանի տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության նկատմամբ»։

Հունիսի 13-ին Իսրայելն անակնկալ հարվածներ հասցրեց Իրանի մի շարք օբյեկտների, ինչը Իսրայելի պաշտոնյաները պատճառաբանում էին նրանով, որ, ըստ իրենց, կանխում էին Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու «մոտալուտ սպառնալիքը»։ Ի պատասխան Իրանն էլ սկսեց Իսրայելին հարվածել:

Իրանի տվյալներով՝ հունիսի 13-ից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 400 մարդ, այդ թվում՝ 13 երեխա, և վիրավորվել է առնվազն 3,056 մարդ։ Իրանի հարվածներից Իսրայելում զոհվել է առնվազն 24 մարդ։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում