Գլխավոր Լրահոս

Իրանը դադարեցնում է համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ

Իրանը դադարեցնում է համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հրամանագիր է ստորագրել՝ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը կասեցնելու վերաբերյալ, փոխանցում է Tasnim գործակալությունը։

Ըստ պաշտոնական Թեհրանի, այս որոշման պատճառը ՄԱԳԱՏԵ-ի «քաղաքականացված դիրքորոշումն» ու «ոչ պրոֆեսիոնալ վարքիծն» է:

1970-ին Թեհրանը վավերացրել է Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը (ՄԶՉՊ), իսկ 1974-ին ստորագրել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համապարփակ երաշխիքների համաձայնագիր։ Այդ համաձայնագրի շրջանակում գործակալությունը տեղեկատվություն է հավաքում երկրի միջուկային օբյեկտների մասին և այդ տվյալների հիման վրա գնահատում Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը։ 1979-ի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ծրագիրը կասեցվել է, սակայն հետագայում վերագործարկվել։

2003-ին ՄԱԳԱՏԷ-ն Իրանում հայտնաբերեց ուրանի հարստացման հետքեր, և Թեհրանը ընդունեց, որ իրականացրել է չհայտարարված գործունեություն։ Այդ ժամանակ ստորագրվեց ՄԶՉՊ-ին կից լրացուցիչ արձանագրություն, և Իրանը ՄԱԳԱՏԷ-ի առաջարկով հայտարարեց ուրանի հարստացման ծրագրի կասեցման մասին։ Սակայն 2005-ին այն վերագործարկվեց։ Հաջորդ տարում գործակալությունը մեղադրեց Իրանին համագործակցությունից հրաժարվելու մեջ, ինչի հետևանքով երկրի դեմ սահմանվեցին պատժամիջոցներ։

***

ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու որոշումն Թեհրանը կայացրել է Իրանի մի քանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարվածներից հետո։

Հունիսի 13-ին Իսրայելն անակնկալ հարվածներ հասցրեց Իրանի մի շարք օբյեկտների, ինչը Իսրայելի պաշտոնյաները պատճառաբանում էին նրանով, որ, ըստ իրենց, կանխում էին Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու «մոտալուտ սպառնալիքը»։ Ի պատասխան Իրանն էլ սկսեց Իսրայելին հարվածել:

Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածել է Իրանի Նաթանզի, Ֆորդոյի և Սպահանի միջուկային օբյեկտներին՝ ուղղակիորեն ներգրավվելով Իսրայելի և Իրանի միջև հունիսի 13-ից սկսված հակամարտությանը։

Հունիսի 24-ին Իրանն ու Իսրայելը դադարեցրել են հարձակումները:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում