Սիրիայում կանցկացվեն առաջին խորհրդարանական ընտրությունները՝ Ասադի իշխանության տապալումից հետո, հայտնում է Սիրիայի պետական լրատվական գործակալությունը՝ ՍԱՆԱ-ն։
Ըստ հաղորդագրության՝ ընտրությունները նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 15-ից 20-ը։
Ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող Բարձրագույն հանձնաժողովի նախագահ Մուհամեդ Թահա ալ-Ահմադը հայտնել է, որ խորհրդարանի 210 մանդատներից մեկ երրորդը կնշանակի ժամանակավոր նախագահը, իսկ մնացածը կընտրվեն քվեարկության միջոցով։
Ընտրական հանձնաժողովի մեկ այլ անդամ՝ Հասան ալ-Դաղիմը, հայտնել է, որ Սիրիայի բոլոր նահանգներում կստեղծվեն ընտրական կենտրոններ՝ քվեարկության կազմակերպման նպատակով։
Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շառայի ստորագրած ժամանակավոր սահմանադրությամբ նախատեսվում է ստեղծել Ժողովրդական հանձնաժողով, որը կգործի որպես անցումային խորհրդարան մինչև մշտական սահմանադրության ընդունումն ու համընդհանուր ընտրությունների անցկացումը։ Ըստ փորձագետների, այդ գործընթացը կարող է տարիներ տևել։
Civilnet











