Պաշտպանության նախարարությունը հերքել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե իբր «Ջերմուկի ուղղությամբ բանակային դիրք է գրավվել»։
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
Պաշտպանական գերատեսչությունից հորդորում են զերծ մնալ կեղծիք և ապատեղեկատվություն տարածելուց։
«Պաշտպանության նախարարությունը լրագրողական առաջին իսկ հարցմանն ի պատասխան հերքել է այդ տեղեկությունը»,- գրել է Թորոսյանը:
Civilnet










