Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ՝ նպատակ ունենալով կատարելագործել պահեստազորում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի ռազմական հմտությունները: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Վարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված քաղաքացիները՝ շարքային, ենթասպայական և սպայական կազմից։ Մասնակիցների կազմը որոշվելու է ըստ մասնագիտության, անհրաժեշտ քանակի և հավաքների ժամկետի՝ զինված ուժերի կարիքներին համապատասխան:
Civilnet










