Գլխավոր Լրահոս

2026-ի պետբյուջեում պաշտպանական ծախսերի էական ավելացումներ գուցե չունենանք․ վարչապետ

2026-ի պետբյուջեում պաշտպանական ծախսերի էական ավելացումներ գուցե չունենանք․ վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ 2026-ի պետբյուջեում պաշտպանական ծախսերի էական ավելացումներ գուցե չլինեն։

«‎Կարծում եմ՝ գուցե 2026-ի պետբյուջեում պաշտպանական ծախսերի էական ավելացումներ կամ չունենանք կամ ընդհանրապես չունենանք։ Սա տրամաբանական է։ Գոնե այս պահի մեր գնահատարակը դա է։ Մենք կշարունակենք իրադրության օպերատիվ վերլուծությունը, և մեր բոլոր որոշումները կլինեն կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացումներին համապատասխան»։

Նախօրեին Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ կառավարությունը նախատեսում է նվազեցնել պաշտպանությանը հատկացվող ծախսերի մասնաբաժինը 2026-ի ընդհանուր ծախսերի մեջ։

Օգոստոսի 19-ին Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը գնահատել էր որպես «դրական քայլ»։ Գործակալությունն իր զեկույցում նշել էր, որ աշխարհաքաղաքական ռիսկերի նվազումը կարող է միջնաժամկետ հատվածում թեթևացնել Հայաստանի բյուջետային ծանրաբեռնվածությունը՝ պաշտպանական ծախսերի կրճատման հաշվին։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում