Հրազենային վիրավորում ստացած զինծառայողի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ զինվորական ծառայությունից խուսափելու մասին հոդվածով։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից։
«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը)»,- հայտնում են կոմիտեից։
Shamshyan.com-ը գրել էր, որ օգոստոսի 25-ին Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազմական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել և կա վիրավոր:
Պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Civilnet










