Գլխավոր Լրահոս

Պաշտպանական ծախսերի «կրճատումը» չի ազդելու մեկնարկած որևէ դրական բարեփոխման վրա. փոխնախարար

Պաշտպանական ծախսերի «կրճատումը» չի ազդելու մեկնարկած որևէ դրական բարեփոխման վրա. փոխնախարար

Հայաստանի պաշտպանական ծախսերի «կրճատումը» չի ազդելու մեկնարկած որևէ դրական բարեփոխման վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: 

«Պաշտպանական բյուջեի, ձեր ձևակերպմամբ՝ «կրճատման» վերաբերյալ, … վարչապետն ԱԺ ամբիոնից հանգամանալից ներկայացրել է, իսկ ամենից կարևորը, որ մեկնարկած որևէ բարեփոխում չի կանգնեցվելու և իր տրամաբանական ավարտին է հասցվելու»,- ասաց  փոխնախարարը:

ՀՀ պետական բյուջեի 2026-ի նախագծում նշված է, որ Հայաստանի կառավարությունը 2026-ին պաշտպանությանը նախատեսում է ուղղել 560 մլրդ դրամ։ 2025-ի համեմատ՝ ՀՀ պաշտպանությանն ուղղված միջոցները 2026-ին նվազում են 100 մլրդ դրամով։ Նախորդ տարի այս նպատակով նախատեսվել էր 660,9 մլրդ դրամ։

Սեպտեմբերի 10-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը պաշտպանական ծախսերի հանարավոր նվազումը բացատրել էր հանգամանքով, որ 2025-ին 2024-ի համեմատ պաշտպանական ծախսերի շատ էական՝ կտրուկ աճ էր եղել, որը պայմանավորված էր եղել որոշակի հրատապ կարքներով:

«Մենք իրականացրել ենք էական պաշտպանական ծախսեր և այդ ծախսերի մի մասը մենք ուղղել ենք ապագա պատքերի, պարտավորությունների մարմանը, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում: Այսինքն՝ այն վարկերը, որոնք ուղղվել են պաշտպանությանը, այն որ մենք պետք է, ասենք՝ 2030 կամ 2035 թվականին մարեինք, մենք հարմար ենք գտել, որ հետագա պարտքային բեռը նվազենցնենք, բայց ոչ միայն»,- նշել էր Փաշինյանը՝ հավելելով, որ այս տրամաբանությամբ միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2026-ի պաշտպանական ծախսերը ունեն բնականոն աճ 2024-ի նկատմամբ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում