Գլխավոր Լրահոս

Քննարկվել է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործընկերության ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործընկերության ընդլայնման հնարավորությունները

Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում սեպտեմբերի 29-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի  հետ։ Այս մասին հայտնում են ԱԳ նախարարությունից։ 

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործընկերության ընդլայնման հնարավորություններն՝ ընդծելով առավել հավակնոտ օրակարգի ձևավորման հարցում առկա հետաքրքրությունը։  

Գոհունակությամբ նշվել են ՆԱՏՕ անդամ երկրների դեսպանների՝ վերջերս Երևան կատարված այցը, ինչպես նաև ՀՀ մասնակցությունը ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություններին։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղաղության հաստատման գործում վաշինգտոնյան համաձայնությունների կարևորության և «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի իրականացման շուրջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում