Գլխավոր Լրահոս

Նախկինում վարժական հավաքները հիմնականում ձևական են իրականացվել, այսօր՝ ըստ նշանակության․ փոխնախարար

Նախկինում վարժական հավաքները հիմնականում ձևական են իրականացվել, այսօր՝ ըստ նշանակության․ փոխնախարար

Նախկինում վարժական հավաքներն իրականացվել են հիմնականում ձևական, իսկ այսօր իրականացվում են ըստ էության, ըստ բովանդակության, ըստ նշանակության։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարել է պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ ներկայացնելով ոլորտում իրականացվող դրական փոփոխությունները, մինչդեռ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խոսել է համակարգային խնդիրների, քաղաքացիների դժգոհությունների և աչքակապության մասին։

«Մենք օրստօրե տեսնում ենք փոփոխություններ և այդ փոփոխությունը բացառապես դրական են։ Իսկ ինչի փոփոխություններ, որովհետև նախկինում վարժական հավաքները իրականացվել են, ես չեմ վարանի այս բառը օգտագործել, հիմնականում ձևական, իսկ այսօր իրականացվում են ըստ էության, ըստ բովանդակության, ըստ նշանակության»,- հայտարարել է պաշտպանության փոխնախարարը։

Անդրադառնալով քննադատություններին, թե հավաքների մասնակիցներին ներգրավում են մարտական հերթապահության մեջ՝ զորքի թվաքանակի պակասը լրացնելու համար, Սարգսյանը պարզաբանել է, որ դա արվում է մասնագիտական գիտելիքներն ու կարողություններն ամրապնդելու նպատակով։ Նրա խոսքով՝ 25 օրից 10-ը նվիրված է զինվորական մասնագիտությամբ ուսուցմանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարել է, որ վերջին երկու-երեք տարիներին կառավարության բոլոր փոփոխությունները միտված են եղել միայն խստացումների, ինչը վկայում է ոլորտում առկա «մեծագույն պրոբլեմների» մասին։

«Խուսափումները շատ են, և ինչն է դրան ստիպում՝ անվստահությունը, անպաշտպանվածությունը, 25 օր իր աշխատավայրից զրկվելը, 25 օր ոչ գրանցված աշխատանքից զրկվելը, ընտանիքից զրկվելը և բազմաթիվ այն պրոբլեմները, որը 25-օրյա վարժական հավաքներից վերադարձողները պատմում են»,- նշել է պատգամավորը։

Նա վարժական հավաքներն անվանել է «մարտական հերթապահության հավաքներ», պնդելով, որ 10 օրվա վարժանքից հետո քաղաքացիներին ուղարկում են 15-օրյա հերթապահության։ Ըստ Մանուկյանի, սա արվում է զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացնողների պակասը լրացնելու համար։

«Թող չհոխորտան, որ պայմանագրային զինծառայողներով մեր զինված ուժերը լցված են, ո՛չ, վարժական հավաքներն այդ բացը լրացնելու համար է», - ընդգծել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում