Գլխավոր Լրահոս

Մի ընտրության պատմություն

Մի ընտրության պատմություն

«Դյուին հաղթում է Տրումենին» (Dewey Defeats Truman). 1948թ. նոյեմբերի 3-ին՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների հաջորդ օրը, այսպիսի վերնագրով էր իր հերթական համարը տպարան տարել Chicago Tribune թերթը՝ ազդարարելով, որ Նյու Յորքի նահանգապետ Թոմաս Դյուին նոյեմբերի 2-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Տրումենին: Այս իրադարձությունը աշխարհով մեկ լայն արձագանք ստացավ այն բանից հետո, երբ տարածվեցին Տրումենի լուսանկարները՝ թերթի այդ համարը ձեռքին բռնած:

Հայաստանում փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով գործող նախագահ Սերժ Սարգսյանը վստահ հաղթանակ է տարել՝ շահելով ընտրողների ձայների ավելի քան 65 տոկոսը:

Այս սյունակը ես գրում եմ փետրվարի 18-ին, ժամը 18:00-ի դրությամբ, երբ ընտրությունները դեռ չեն ավարտվել, և անգամ քվեների հաշվարկը չի սկսվել:

Ինչպես Հայաստանում ու դրսում շատերը, որևէ անակնկալ չեմ սպասում ընտրությունների ելքից: Կցանկանայի սխալված լինել և տեսնել, որ ընտրությունների ինստիտուտը Հայաստանում ձևական չէ: Խնդիրը տվյալ պարագայում ամենևին էլ այս կամ այն անձին նախագահի պաշտոնում կամ ընտրությունների երկրորդ փուլում տեսնելը չէ: Խնդիրն այն է, որ Հայաստանի ժողովուրդը 1991-ից ի վեր մեկ անգամ վերջապես պետք է տեսնի, որ ընտրությունների միջոցով հնարավոր է փոփոխությունը, որ յուրաքանչյուր քաղաքացի իշխանություն ունի այս երկրում, որ յուրաքանչյուրի ձայնը շատ ավելի թանկ է, քան հինգ տարին մեկ ողորմության նման նետվող հինգ հազար դրամը:

 Այս հոռետեսության հիմքում օբյեկտիվ փաստերն են՝ առավոտվանից տարբեր լրատվամիջոցներով ընտրակաշառքների և այլ ընտրախախտումների մասին հաղորդումները, հասարակության ապատիան, հիմնական քաղաքական ուժերի՝ ընտրությունից առաջ սեփական թեկնածու չառաջադրելու և պայքարից հրաժարվելու իրողությունը (ինչին ամեն կերպ նպաստեց գործող իշխանությունը):

 Կանխորոշվածությունը Հայաստանում վաղուց արդեն քաղաքական մռայլ իրականության մասն է: Այն իրականության, որը բխում է ոչ թե իշխող ուժի վարած քաղաքականությունից, նրա նկատմամբ ժողովրդի վերաբերմունքից ու ակնկալիքներից, այլ ընդամենը «հին մեխանիզմների» կատարելագործումից:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում