Գլխավոր Լրահոս

Փաշինյանը Յոթ Վերքում է, Շիրակի թեմի քահանաները՝ Ամենափրկիչում

Փաշինյանը Յոթ Վերքում է, Շիրակի թեմի քահանաները՝ Ամենափրկիչում

Դեկտեմբերի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում մասնակցում է պատարագի։ 

Փաշինյանը Յոթ Վերքում է, իսկ Շիրակի թեմի քահանաները՝ Ամենափրկիչում։ Պատարագները ընթանում են զուգահեռ։ Շիրակի թեմի հոգևորականները հրաժարվել են մատուցել Փաշինյանի մասնակցությամբ պատարագը՝ մերժելով զեղչել վեհափառի անունը:

Դեկտեմբերի 7-ին Շիրակի թեմի հոգևորականները հայտարարություններ էին տարածել՝ նշելով, որ որևէ այլ անձ, բացի թեմի հոգևորականներից, իրավունք չունի պատարագ մատուցել Սբ. Յոթ Վերք եկեղեցում։

Տևական ժամանակ է, ինչ Փաշինյանն ամեն կիրակի այցելում է որևէ եկեղեցի ու մասնակցում պատարագի։ Այն պատարագներին, որին մասնակցում է, Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը չեն հնչեցնում։ Դեկտեմբերի 4-ին Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ ինքը գնում է այն պատարագներին, որտեղ Կաթողիկոսի անունը չի հնչում։ Նա հավելել էր, որ իրենց այս խնդրանքը հոգևորականներին հասնում է տարբեր ուղիներով, այդ թվում՝ ԱԱԾ-ի աշխատակիցների կամ ծանոթների միջոցով։

Շիրակի թեմը հայտարարություն էր տարածել՝ կապված Նիկոլ Փաշինյանի՝ կիրակի Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցի այցելելու մտադրության հետ։

«‎‎‎Հայտարարում ենք, որ հիմա և միշտ, մեր կոչումին վայել, անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և, մեր հավատարմությամբ առ Միածնաէջ Սուրբ Էջմիածին և նրա օրինավոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոս, հիշատակելու ենք մեր Հայրապետի և թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել Արք. Աջապահյանի անունները»‎,- նշված է հայտարության մեջ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում