Գլխավոր Լրահոս

Հալեպի հայաբնակ թաղամասերը հրետակոծվել են. բնակչությանը տարհանման ժամանակ է տրվել

Հալեպի հայաբնակ թաղամասերը հրետակոծվել են. բնակչությանը տարհանման ժամանակ է տրվել

Հունվարի 8-ին վաղ առավոտյան Հալեպի հայաբնակ Շեյխ Թահա և Վիլլաներ թաղամասերում ականանետային արկեր են պայթել, ինչի հետևանքով արձանագրվել են նյութական վնասներ։ Ըստ «Գանձասար» պարբերականի՝ միջադեպի հետևանքով վիրավորներ չկան, սակայն քաղաքում շարունակվող բախումների պատճառով Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերի բնակչությանը տարհանվելու համար ժամանակ է տրվել։

Հալեպի ռազմական գործողությունների գրասենյակը, անվտանգային նկատառումներից ելնելով, բնակիչներին հնարավորություն է ընձեռել լքել նշված շրջաններն այսօր մինչև ժամը 13:00-ն։ Այս պահին քաղաքում իրավիճակը հանդարտ է, թեև ժամանակ առ ժամանակ հրաձգության ձայներ են լսվում:

Չնայած լարված իրավիճակին՝ քաղաքի կենսական ենթակառուցվածքները, այդ թվում՝ սննդամթերքի խանութները, փռերը, հիվանդանոցներն ու դարմանատները, շարունակում են բաց մնալ։ 

Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտարարել է, որ շարունակում է իր գործունեությունը:

Հունվարի 6–ին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով Հալեպում 4 մարդ է զոհվել, 26-ը` վիրավորվել:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում