Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ գնելու և վաճառելու հարցում են հետաքրքրված։ Քննարկում կա, ուսումնասիրության փուլում է հարցը։ Այս մասին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողի հարցին, թե ինչ սկզբունքով են ընտրվել այն ընկերությունները, որոնք այժմ Ադրբեջանից ներկված բենզին են վաճառում, վարչապետը պարզաբանեց.
«Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետն առաջարկել է Հայաստանին նավթամթերք վաճառել։ Հայաստանի կառավարությունը նախնական ուսումնասիրել է դաշտը, այն գործարարներին, որոնք մեր գնահատմամբ հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա ստեղծել, ասել, որ օրինակ կառավարությունը մեզ ստիպում է Ադրբեջանից բենզին գնել, իսկ մենք չենք գնի․․․
Արդյունքում Հայաստանից երկու ընկերություն կապ են հաստատել, պատրաստակամություն հայտնելով ներկրել բենզինը։
Նախնական շրջանում ընկերություններ եղան, որ հրաժարվեցին վաճառել այդ բենզինը։ Արդյունքում մեր մտավախությունը ճիշտ էր։Այժմ կարծում եմ, որ այդ շուկան և հնարավորությունը պետք է բացել բոլորի համար և ով ցանկանա կարողանա դրանից օգտվել, ոչ մի սահմանափակում չկա»։
Դեկտեմբերին Ադրբեջանից Վրաստանի տարածքով առաջին անգամ Հայաստան ժամանեց ադրբեջանական Socar ընկերության մոտ 1300 տոննա բենզինով բեռնված 22 վագոններով գնացքը: Առաջիկա օրերին Հայաստան կհասնի ադրբեջանական վառելիքի հերթական խմբաքանակը։
Civilnet











