Գլխավոր Լրահոս

Պապիկյանը հերքում է, որ Սև լճի դիրքերից մեկում ադրբեջանցիները ստուգում են հայ զինվորներին

Պապիկյանը հերքում է, որ Սև լճի դիրքերից մեկում ադրբեջանցիները ստուգում են հայ զինվորներին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է տարածված տեղեկությունը, թե Սև լճի հատվածի դիրքերից մեկում ադրբեջանցիները ստուգում են հայ զինվորներին։

«Խնդիրը վերաբերում է դեռևս 2021-ի մայիսին ստեղծված իրադրությանը։ Խոսքը Սև լճի մի դիրքի մասին է։ Այս պահին մեր զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով։ Ադրբեջանցիները չեն ստուգում մեր զինվորներին, այո, հերքում եմ, այս պահին մենք նման իրականություն չունենք»,- հունվարի 13-ին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց նախարարը։

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախկին նախագահ, «ՀայաՔվե» միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը ՍիվիլՆեթին հայտնել էր, թե Սյունիքում՝ Ադրբեջանի հետ սահամանագծում կամ շփման գծում, կան դիրքեր, որտեղ ադրբեջանցիները ստուգում են հայ զինվորներին։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ այս փուլում հայ և ադրբեջանցի զինվորների միջև լարվածություն չի առաջանում։

«Ընտրանքը հետևյալն է՝ կամ պետք է այդ դիրքը թողնենք, կամ պետք է անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պետք է մեղադրեիք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ, մյուս ընտրանքը՝ նամանամանդ մեր օրերում, երբ ունենք խաղաղություն, այն ինչ նկարագրում եք՝ դա տեղի չի ունենում»,- ասաց Պապիկյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում