Վավերագրական ֆիլմը պատմում է Հայաստանի կույրերի միավորման երգչախմբում երգող մարդկանց մասին: Երգչախումբը ձեւավորվել է դեռ ԽՍՀՄ-ում եւ գոյատևել անկախ Հայաստանի սոցիալական ծանր պայմաններում: 1976-ից երգչախմբի անդամների շուրջ 70 տոկոսը կույր երգիչներ են: 2018-ին Հայաստանի «Թավշյա հեղափոխությունը» նրանց մոտ նոր հույսեր ու սպասումներ է արթնացրել՝ ավելի մեծ աջակցության եւ ավելի լավ պայմանների համար: Սակայն այսօր երգչախմբի ճակատագիրը մնում է անորոշ:
Ֆիլմը պատրաստվել է OPEN Media Hub-ի աջակցությամբ Եվրամիության տրամադրած ֆինանսական միջոցներով։
Ֆիլմն ընդգրկված է «Ոսկե ծիրան» 16-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի տարածաշրջանային մրցույթում, որին մասնակցում է 25 ֆիլմ ՝ Հայաստանից, Թուրքիայից, Իրանից, Վրաստանից: Այս տարի փառատոնը տեղի կունենա հուլիսի 7-14-ը։
Ֆիլմը ցուցադրվելու է Մոսկվա կինոթատրոնում՝ հուլիսի 10-ին, ժամը 10:00-ին և հուլիսի 12-ին, ժամը 18:00-ին։

«Yerevan Gate»․ առանց հաստատված նախագծի բնակարանների հերթագրում և անձնագրային տվյալների հավաքագրում

45,000 գրանցում՝ 30 երկրից․ մեկնարկել է TOON EXPO-ն

Հայցերի հնարավոր հետկանչի քննարկումները մեծացրել են տուժածների անհանգստությունը. Եղիշե Կիրակոսյան

Հայաստանի ԵՄ հեռանկարն ու իրականությունը

Իրանն առաջադրում է յոթ պայման, Թրամփը հայտարարում է՝ գործարք պետք չէ

Փորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք․ Արմեն Գրիգորյան
Civilnet