Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը մոտեցավ Սյունիքին. Գորիս-Կապան-Ծավ ճանապարհը

Ադրբեջանի՝ սեպտեմբերի 27-ին սանձազերծած 44-օրյա պատերազմի արդյունքում նոր իրավիճակ է ստեղծվել ոչ միայն Արցախում, այլև Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով՝ Վարդենիսից մինչև Մեղրի: Եթե մինչև սեպտեմբերի 27-ը Ջերմուկից, Կապանից կամ Դավիթ Բեկ գյուղից առաջնագիծը հեռու էր 100-120 կիլոմետր, ապա այսօր այն դարձել է մի քանի կիլոմետր: Խորհրդային տարիներին Գորիս-Կապան-Ծավ ավտոմայրուղին տասնյակ կիլոմետրերով անցնում էր Խորհրդային Ադրբեջանի սահմանի երկայնքով, իսկ որոշ հատվածներում՝ ուղղակի մտնում Ադրբեջանի տարածք և դուրս գալիս:

Այսօր, երբ Ադրբեջանը գրեթե վերականգնել է նախկին Կուբաթլուի և Զանգելանի շրջանները և մոտեցել Սյունիքին, ինչպե՞ս է ապահովվելու այս ճանապարհների անվտանգությունը: ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանը և Արեն Գրիգորյանը անցել են Ծավ - Սրաշեն-Կապան - Դավիթ Բեկ - Շուռնուխ - Որոտան - Գորիս ճանապարհը, կանգառներ ունեցել Սրաշենում, Կապանում, Դավիթ Բեկում և Որոտանում, զրուցել մարդկանց հետ:

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում