Գլխավոր Լրահոս

«Ազատի զորամասում հրդեհը բռնկվել է վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում»

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի տարածքում հրդեհը, որը 15 զինծառայողի զոհվելու պատճառ է դարձել, բռնկվել է զորամասում ջեռուցման հետ կապված հարցում անվտանգության կանոնները չպահելու հետևանքով։ Կառավարության նիստում այդ մասին հայտարարեց Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։ 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի մանրամասնեց հրդեհի բռնկման հանգամանքները։ Ըստ նրա՝ փորձ է արվել վառարանն օգտագործել, որի նպատակով 5 լիտրանոց տարայով սպան ավտոբենզին է լցրել վառարանի մեջ։ Դրա հետևանքով այրվել է վառարանը, ապա հրդեհն անցել է սպային։ Դրանից հետո, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, 5 լիտրանոց տարան շպրտվել է զորամասի կացարանի  ուղղությամբ։ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ դա մեծ հավանականությամբ չի եղել դիտավորյալ։ 

Ինչպես տեղեկացրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 3 զինծառայողներ տեղափոխվել են Երևանի այրվածքաբանական կենտրոն, նրանցից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, իսկ երրորդի վիճակն ավելի թեթև է։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ հակահրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ 2022-ի դեկտեմբերին եղել է Գլխավոր շտաբի պետի համապատասխան կարգադրություն։ «ԳՇ պետը հստակ հրահանգ է տվել, թե ինչ է պետք անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար, խստիվ արգելվել է վառարանների համար որպես կպչան ավտոբենզին և այլ դյուրավառ հեղուկների օգտագործումը։ Սա զինվորական բարձրագույն պաշտոնյայի տված հրաման է ու հրամանի պահպանումը թույլ կտար չունենալ այս դեպքը»,- հայտարարեց Փաշինյանը։ 

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։  

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում